News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախապատրաստվում է արժանավայել նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության հետ կապված պատմական, մշակութային, հոգեւոր, ռազմական եւ այլ մարզերում արձանագրված աշխատանքները ուշադրության ներքո  վերցնելու, վերլուծություններ կատարելու եւ ընդհանրապես դրանց այժմեականությունը շեշտելու համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է 2018-ի ապրիլին կազմակերպել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար։

Այս շրջանակում կարևորվում է Առաջին հանրապետության անկումից անմիջապես հետո նրա կարկառուն դեմքերի՝ Լիբանանում հաստատվելու ու նրանց իրագործած կրթական, մշակութային եւ հասարակական գործունեությունը։ Նրանց գործունեությունը մեծապես նպաստել է ո՛չ միայն լիբանանահայ, այլև՝ ամբողջ սփյուռքահայ քաղաքական մտքի զարգացմանը եւ հայրենանպաստ ու հայանպաստ աշխատանքների կանոնակարգմանը։

Նշենք, որ Հայաստանի անկախության այս կերտիչները նաեւ սերտ գործակցություն են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետների հետ։ Համահայկական համագումարի օրերի ընթացքում տեղի կունենան նաեւ մշակութային միջոցառումներ:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական մասշտաբով նշելու նպատակով կազմվել է հանձնախումբ, որը նախագահում է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամպուքյանը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Խաչիկ Տետեյանը։ Համագումարին կհրավիրվեն  պատմաբաններ, մտավորականներ, արխիվագետներ, ակադեմիական, պետական եւ հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի տարբեր համայնքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ