News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայանգրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը հարցականի տակ կդնի դրա իրականացումը: Թեհրանը լիարժեք իրավունք կունենա դադարեցնել պայմանավորվածության կատարումը, եթե Վաշինգթոնը վերականգնի Իրանի դեմ ավելի վաղ չեղարկած պատժամիջոցները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տրված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի բաժնի տնօրեն Գեորգի Բորիսենկոն:

«Եթե ԱՄՆ–ն իսկապես դուրս գա Գործողությունների համատեղ, համապարփակ պլանից, դա հարցականի տակ կդնի դրա իրականացման հնարավորությունը: Դա կարող է հանգեցնել նրան, որ Իրանը կհրաժարվի իր պարտականությունների կատարումից, հատկապես, եթե Միացյալ Նահանգները սկսի վերականգնել  ավելի վաղ չեղարկած պատժամիջոցները Թեհրանի դեմ:  Իրանը լիարժեք իրավունք կունենա դադարեցնել պայմանավորվածության կատարումը», — վստահ է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է, որ իրանական ատոմի վերաբերյալ համաձայնագիրը պարտադիր ուժի մեջ մնա և իրականացվի բոլորի կողմից: Բորիսենկոն ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս այս տեսակետը տարբեր ձևաչափերով հասցրել է ամերիկացի գործընկերներին: «Ըստ մեր ըմբռնման՝ սա  արդյունավետ, աշխատող պայմանավորվածություն է, որը բխում է բոլոր կողմերի շահերից», — պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ