News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում պլանավորում են սահմանափակումներ մտցնել կրիպտոարժույթներ գնելու գումարի վրա։ Նման առաջարկ է հնչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կրիպտոարժույթներին նվիրված խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Առաջարկը հայեցակարգային իմաստով հաստատվել է, բայց պետք է հասկանալ, թե ինչ գումարի սահմաններում։ Պետք է ուսումնասիրել միջազգային պրակտիկան»,– ասել է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը։

Ավելի վաղ կրիպտոարժույթների գնումը սահմանափակելու մասին առաջարկներ չէին հնչել։ Չի հաղորդվում, թե որ գերատեսչությունն է նման նախաձեռնությամբ հանդես եկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ