News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2799» տոնական միջոցառումներին քաղաքամայր Երեւանը սկսել էր նախապատրաստվել դեռ մի քանի օր առաջ, իսկ այս կեսգիշերից տոնական լուսավորությամբ եւ հանդերձանքով մայրաքաղաքն արդեն պատրաստ էր դիմավորելու ծննդյան օրը (ֆոտոռեպորտաժ):

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակներն արդեն առավոտյան տոնական ձեւավորման ամբողջական պատկեր էին ցուցադրում՝ բոլորին փոխանցելով սիրո քաղաքի ջերմությունն ու հմայքը: Գովազդային վահանակներն ու էկրաններն էլ ողողված են Երեւանի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորանքներով: 

Երեւանի քաղաքապետարանը, մասնավոր կառույցների հետ համատեղ, արել է առավելագույնը՝ մեր համաքաղաքացիների եւ այս օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար տոնական մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ