News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2799» տոնական միջոցառումների շրջանակում այս տարի եւս մեծ ուշադրություն է հատկացվել երեխաներին: Մանկական հարթակները ողջ օրվա ընթացքում կգործեն Մանկական զբոսայգում, ինչպես նաեւ Խաչքարերի պուրակում:

Մասնավորապես Խաչքարերի պուրակում անց է կացվում «Ես ու Երեւանս» խորագրով տոնական ուրախ համերգը, որի շրջանակում բեմահարթակից ելույթներով հանդես են գալիս մայրաքաղաքի վարչական շրջանների երաժշտական, մշակույթի եւ ստեղծագործական կենտրոնների սաները, ինչպես նաեւ «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբն ու Հնաբնակ երեւանցիների ասոցացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը:

Ուրախ համերգն իր շուրջն էր համախմբել ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողներին եւ բազմաթիվ մարդկանց, որոնց բարձր տրամադրությունը փաստում էր, որ մանկապատանեկան նման միջոցառումները միշտ սպասված են:

Տոնական համերգը կշարունակվի մինչեւ 19:00-ն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ