News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկում տեղադրվելու է ձայնային ընդունիչներ/սենսորներ/, տեսախցիկներ, ինչպես նաեւ կիրառվելու է տեսանկարահանող դրոն, ինչը կապահովի ապօրինի ծառահատումներին օպերատիվ արձագանքելը եւ կանխարգելելը: Այս մասին հոկտեմբերի 13-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի Տավուշի մարզ այցելության ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեկյանը:

Իր հերթին, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը հայտնել է իր վճառականությունը պահպանությունը լիարժեք ապահովելու հարցում եւ տեղեկացրել, որ ընկերությունը զինվում է տեխնիկական սարքավորումներով, իչպես նաեւ առաջիկա շաբաթվա ընթացքում  կունենա համապատասխան հագեցվածությամբ կառավարման կենտրոն, որը լիարժեք պատրաստ կլինի առաջիկա օրերին:

ՀՀ բնապահպանության նախարարն հորդորել է արագացված ռեժիմով ավարտին հասցնել տեխնիկական հագեցվածության, ինչպես նաեւ կառուցվածքային մեխանիզմների բարեփոխման հարցերի լուծումը եւ կարեւորել նաեւ ապօրինի ծառահատումների խնդրի լուծմանն ուղված խստացումների օրենսդրական փոփոխությունները: Ա. Մինասյանը համակարգված գործողություններ իրականացնելու համատեքստում առաջնային է համարել տեսչական գործառույթի լիարժեք իրականացումը, ինչի արդյունավետության բարձրացման նպատակով ձեւավորվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական միասնական մարմինը:

Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը նշել է, որ ներկայում Հայաստանի երեք մարզերի 8 անտառտնտեսություններում իրականացվում են լայնածավալ ստուգումներ եւ նախատեսվում է ստուգումներ իրականացնել նաեւ «Դիլիջան» ազգային պարկում: Անդրադառնալով ապօրինի ծառահատումները սոցիալական առկա խնդիրներով հիմնավորելու պնդումներին` տեսչական մարմնի ղեկավարը նկատել է, որ անտառը բիզնես նպատակների համար օգտագործելն անթուլատրելի է եւ այդ պատճառով պետությունը մոբիլիզացրել է պետական համապատասխան մարմինների ռեսուրսներն` դրանց դեմ պայքարելու համար, քանի որ այն նաեւ սերունդներին է պատկանում:

Այցի շրջանակներում նախարարն եղել է «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» եւ«Դիլիջան»   տեղամասերում, ծանոթացել «Պանտեռա սեքյուրիթի» պահնորդական ընկերության կողմից իրականացվող պահպանման աշխատանքներին, տեխնիկական հագեցվածությանը:

Բնապահպանության նախարարի գլխավորած աշխատանքային խումբը եղել է նաեւ Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում ազգային պարկում կառուցվող բազմացման կենտրոնում՝ հետեւել աշխատանքների ընթացքին։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը ներկայացրել է կատարված աշխատանքների արդյունքները եւ տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստան ներմուծել եղջերուի 15 առանձնյակ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ