News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը քրդական ինքնավարության հետ ակտիվ բանակցություններ է վարում եւ կիրակի նրանց կներկայացնի ճգնաժամից դուրս գալու Բաղդադի առաջարկները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական զինված փեշմարգա խմբավորման գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը:

Յավարի խոսքով՝ երկրի նախագահն արդեն 2 օր է քրդական Սուլեյմանիայում է՝ քննարկելու համար սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեից հետո հարաբերություններում ստեղծված ճգնաժամից ելքը:

Յավարը նշել է, որ Մասումը կփոխանցի կառավարության կարծիքը:

Նրա խոսքով՝ քրդերի շրջանում դաշնային ուժերի հետ ոչ մի զինված բախում չի գրանցվել, իսկ վերջին շրջանում տարածվող նման տեղեկությունները «լրատվամիջոցների ուռճացումներն են»:

Քրդական Rudaw հեռուստաալիքը հայտնել է, որ կիրակի Մասումը հանդիպելու է Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի եւ քրդական առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ