News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում անհեթեթ հայտարարությունների մրցավազք է սկսվել եւ որեւէ մի պաշտոնյա չի ցանկանում զերծ մնալ այդ անհեթեթ, զավեշտալի հայտարարություններից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հայտարարությանը, թե Ադրբեջանը նախագահների հանդիպմանը գնում է ավելի հստակ դիրքորոշումով եւ ավելի ուժեղ, թե համանախագահներն ու միջազգային հանրությունը Ադրբեջանին ավելի ուժեղ են դիտարկում:

«Կովկասում ասացվածք կա՝ «Հայտնի կենդանին իր ահից է գոռում», հիմա Սեիդովն է՝ ուժից խոսում է մի մարդ, որի աչքի առաջ Ստրասբուրգում խայտառակվեց Ադրբեջանի պատվիրակությունը, երբ ամբողջ միջազգային մամուլը զետեղված էր Ադրբեջանի կողմից տարբեր եվրոպացի պաշտոնյաների կաշառելու մասին նյութերով, Ադրբեջանի եւ ահաբեկիչների հետ կապ ունենալու մասին նյութերով: Էլ չեմ ասում ՅՈւՆԵՍԿՕ-ի մասով, երբ Բյուլբյուլօղլուն ընդամենը երկու ձայն է ստացել այնտեղ: Երբեմն ավելի լավ է չխոսել՝ իրենց խայտառակություններն ավելի ցայտուն չդարձնելու համար»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ: Բանակցությունների ավարտից հետո այնուհետեւ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ