News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բարօրություն եւ հաջողություններ պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

«Ցանկանում եմ հաստատել հայ-ղրղզական բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ վերջին տարիներին արձանագրված երկկողմ համագործակցության արդյունքները հետագա զարգացում, իսկ համատեղ ջանքերը նոր դինամիկա կունենան՝ ի շահ միջպետական համագործակցության ներուժի ավելի լիարժեք բացահայտման:

Հայաստանի եւ Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական եւ մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵՏՄ, ԱՊՀ եւ այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ