News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին  «Ժառանգության» պատգամավորները Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Կրթության եւ գիտության նախարարին:

Ստորեւ ներկայացնում ենք այդ առաջարկները:  

1. Ուսումնական հաստատությունների կառավարման գործնական ապակենտրոնացում` կառավարման խորհուրդների կանոնադրային իրավասությունների ճանաչում `որպես ժողովրդավար կառավարման երաշխիք:

2. Ապակուսակցականացնել ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում: Օրինակ` ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ եւ այլն:

3. Ուսանողների շրջանում դասավանդման որակի մասին կազմակերպվող հարցումների հետեւանքները սահմանել ԲՈՒՀ-ի կանոնադրությամբ: Նման գործընթաց իրականացնել հանրակրթական հաստատություններում:

4. Գնահատման համակարգը բուհերում եւ հանրակրթական հաստատություններում դարձնել պատճառաբանված ու թափանցիկ:

5. Ապակուսակցականացնել եւ գործնականում ապակենտրոնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման անօրինական գործընթացը: ՊՈԱԿ-ի մասին օրենքում առաջարկել փոփոխություն, որով նախատեսել օրենքով սահմանված դեպքերում ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվի ուսումնական հաստատութան կառավարման խորհրդի նախագահի հետ, ինչպես օրինակ` սահմանված է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքով:

6. Փոփոխություններ «Գնումների մասին» օրենքում:

7. Աշակերտ–թիվ ֆինանսավորման բանաձեւով նախատեսել հանրակրթության երեք մակարդակներին համապատասխան տարբերակված ֆինանսավորում:

8 . Ներառական կրթության ֆինանսավորման վերանայում:

9. Դպրոցների տնօրենների համար նախատեսել վարչական տույժեր` օրենքով արգելվող քայլերի համար: Մասնավորապես` արգելվող կրոնական ու քաղաքական քարոզչության համար:

10 . «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը հստակեցնել` ստուգումներն արդյունավետ կազմակերպելու եւ կրթության որակին ուղղելու նպատակով: Օրենքով ամրագրել ստուգումների հետեւանքները:

11. Հրապարակային եւ թափանցիկ դարձնել ՀՀ  «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն», «Լավագույն դպրոց» մրցույթը, որպեսզի հասարակությունը հստակ իմանա, թե ինչի համար գնահատվեցին ու պարգեւատրվեցին այդ մարդիկ:

12. Չի կարելի ֆինանսավորման նվազեցմամբ լուծել կրթության որակի խնդիրը, կարելի է հենվել «ՀՀ Կրթության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի վրա ԲՈՒՀ-երի համար, իսկ հանրակրթական հաստատությունների պարագայում` վերանայել դպրոցների կազմը:

13. Արմատապես վերանայել եւ հրապարակային ու թափանցիկ դարձնել տարբեր մակարդակի առարկայական օլիմպիադաների անցկացման կարգերն ու բովանդակային հարցերը, ստեղծել այդ նպատակի համար բյուջեից տրվող գումարների ծախսերի արդյունավետությունը չափող գործիքակազմ եւ օլիմպիադաներն անցկացնելու նոր մեխանիզմ:

14. ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական եզրափակիչ փուլը կազմակերպելու, միջազգային առարկայական օլիմպիադաների ՀՀ դպրոցականների թիմերի կազմը ընտրելու, նրանց պատրաստելու եւ մասնակցելու նպատակով բյուջեից հատկացվող գումարները մրցութային կարգով տրամադրել այն կազմակերպություններին, որոնք  կհաղթեն բաց մրցույթների արդյունքում` ըստ իրենց կողմից ներկայացրած օլիմպիադաները կազմակերպելու ծրագրերի:

15. Ուսումնական հաստատության կողմից մրցութային հիմունքներով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:

16. Ուսումնական հաստատություններում պետական բյուջեով ֆինանսավորվող բոլոր կրթական ծրագրերի իրականացման արդյունավետությունը չափող գործիքակազմի սահմանում:

17. Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում` արտակարգ ունակություններ դրսեւորած երեխաների համար: Ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:

18. Հսկայական կոռուպցիա է ներդրվել դասագրքերի շուկայում: Հրատարակիչները չեն հետեւում դասագրքերի հայտահրավերի պահանջներին: Դրանք են. մատակարարին շնորհվող երկրորդային իրավունքների չարաշահումը, երբ  նույն դասագրքերի առեւտրային տարբերակների կազմերի տարբերությունը պետք է լինի բավարար` դրանք միմյանց հետ չշփոթելու համար եւ դրանք շուկայում պետք է ներդրվեն դասագրքերը դպրոցին հասնելուց մեկ ամիս հետո: Այս դրույթը չի գործում, դասագրքերը դպրոցներ ուղարկելու հետ զուգահեռ` գնում են շուկա:

19. Քանի որ ոչ բոլոր ուսխորհուրդներն են ընտրվում ներքեւից, պետք է պահանջել, որ բոլոր ԲՈՒՀ-երում տեղի ունենան ՈՒԽ-ի անդամների ու ղեկավար կազմի ընտրություններ, անհրաժեշտ է կուրսերի եւ ֆակուլտետների ՈՒԽ-երը ձեւավորել ուսանողության կրավորական պահվածքը փոփոխելու ուղղությամբ` ապահովելով նրանց ազդեցիկ դերը թե ԲՈՒՀ-ի, թե ապագա քաղաքացիական հասարակության կայացման հարցում: ՈՒԽ-ները պետք է լինեն ոչ թե ԲՈՒՀ-ի ղեկավարության կամակատարները եւ կցորդները, այլ պահանջատեր լինեն  դասախոսների գործունեությունը իրենց կրթության որակին ծառայեցնելուն:

20. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնների հաշվետվությունների պարտադիր հրապարակում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ