News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը վստահեցնում է, որ ոչ մի հանգամանքներում չի արտադրի կամ ձեռք բերի միջուկային զենք։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ելույթ ունենալով միջուկային զենքի չտարածման հարցերով մոսկովյան համաժողովի ժամանակ՝ Արակչին հիշեցրել է, որ Իրանի միջուկային զենք ունենալու արգելքը, ըստ  Համատեղ գործողությունների համընդգրկուն ծրագրի, անժամկետ բնույթ ունի ։

«Իրանը հաստատում է, որ ոչ մի պայմաններում, երբեւէ չի մշակի, ձեռք բերի կամ ձգտի ձեռք բերել միջուկային զենք։ Դա Իրանի մշտական, անժամկետ պարտավորությունն է, որը նա ստանձնել է Համատեղ  գործողությունների համընգրկուն ծրագրի շրջանակում»,- ասել է Արակչին։

Դիվանագետի խոսքով՝ փաստաթղթով նախատեսված սահմանափակումների ժամկետի ավարտից հետո Իրանը չի սկսի մշակել միջուկային ռումբ, այլ կդառնա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի նորմալ անդամ, ինչպես եւ ցանկացած այլ ոչ միջուկային տերություն։ «Մենք կստորագրենք Պայմանագրի բոլոր դրույթների տակ»,- ասել է Արակչին՝ շեշտելով, որ եթե բոլոր կողմերը կատարեն ՀԳՀԾ շրջանակում իրենց պարտավորությունները, ապա Իրանը վեց տարի հետո կվավերացնի լրացուցիչ արձանագրությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ