News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեն վաղաժամ տեղի ունեցավ: Նման կարծիք հոկտեմբերի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշեւը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի՝ Քիրքուքի շուրջ իրավիճակի, հակամարտության հնարավոր սրման եւ հնարավոր հետեւանքների մասին հարցին:

Ըստ նրա՝ այդ մասին Ռուսաստանում արդեն հայտարարել են:

«Վիճելի տարածքներն, այսպես թե այնպես, պետք է Իրաքի կառավարության վերահսկողության տակ անցնեն: Եւ մենք տեսնում ենք, որ այս գործընթացը բավական ցավոտ անցավ: Համենայն դեպս, հիմա, այս փուլում », - ասել է փորձագետը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է առանց լուրջ հետեւանքների եւ բախումների, որոնք կարող էին Մերձավոր Արեւելքում նոր ճգնաժամ առաջացնել:

Արեշեւը կարծում է, որ եթե տարածաշրջանում իրավիճակը վատթարանա, դա կարող է լուրջ վնաս հասցնել Հարավային Կովկասին, քանի որ կարող է փախստականների նոր անվերահսկելի հոսք սկսվել:

Միեւնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ սկսված բանակցությունները նպաստում են առաջացած հակամարտության արագ լուծմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ուժայիններին հրամայել էր Քիրքուք նահանգում ռազմակայաններում եւ պետական օբյեկտներում անվտանգություն ապահովել: Իրաքի Քուրդիստանի զինված ուժերը Իրաքի իշխանությունների գործողությունները «հարձակում» են անվանել եւ հայտարարել են, որ սա ոչ այլ ինչ է, քան «պատերազմի հայտարարում»:

Քրդերը նաեւ զգուշացրել են, որ Իրաքի վարչապետի կառավարությունը «բարձր գին» կվճարի հակամարտությունը նախաձեռնելու համար:

Նույն օրը Իրաքի ուժերը գրավեցին Քիրքուքը, ինչի մասին հաղորդոեց քրդական Rudaw հեռուստաալիքը:

Իրաքի վարչապետ Հեյդեր ալ Աբադին կարգադրել էր վիճելի տարածքներից հանել Քուրդիստանի դրոշը եւ բարձրացնել Իրաքի դրոշը:

Միեւնույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդել էր, որ քաղաքը առանց փեշմարգայի դիմադրության է վերցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ