News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ փոխհարաբերությունները՝ դրանք ընկերական անվանելով, հայտնում է «112 Украина»-ն: 

ՆԳ նախարարն այսպես է արձագանքել լրատվամիջոցների տեղեկություններին՝ Կիեւի կենտրոնում բողոքի ակցիաների պատճառով երկրի նախագահի հետ իբր առաջացած կոնֆլիկտի մասին:

«Լրատվամիջոցներում շատ տեղեկություններ են հայտնվում, ես էլ եմ այդ մասին կարդացել: Երբեմն ծիծաղում ես, երբեմն՝ ոչ, որովհետեւ ծիծաղելի չէ: Իրականում քննարկումներ, իհարկե, եղել են, բայց Ուկրաինայի նախագահի հետ ոչ մի կոնֆլիկտ չի եղել, մենք միանգամայն ընկերաբար իրար զանգում ենք, մեր հարաբերությունները միանգամայն բարեկամական են, ես կասեի՝ ընկերական, եթե կարելի է այդպես արտահայտվել նախագահի եւ նախարարի հարաբերությունների մասին: Մայդանի ժամանակներից ի վեր այդպես է, երբ մենք իրար հետ խոսել ենք որպես սովորական մարդիկ, որպես սովորական պատգամավորներ»,- ասել է Ավակովը պարբերականի հետ զրույցում:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ մի շարք հարցերի վերաբերյակ սեփական տեսակետ ունի եւ դրանք առաջ մղելն իր աշխատանքն է համարում, այդ թվում՝ նաեւ բանավեճերի միջոցով:

«Այն, որ պետական բարձրաստիճան գործիչները ժամանակ առ ժամանակ հանդիպում են եւ հրատապ հարցեր քննարկում՝ նորմալ է: Եվ իսկապես այդ բոլոր քննարկումները հարթ չեն ընթանում, բայց դրանք տեղի են ունենում աշխատանքային նորմալ բանավեճի շրջանակում: Եվ այնպիսի բան, որ՝ «Այ, նրանք գժտվել են ու միմյանց վրա ջրով բաժակ նետել», այդպիսի բան չկա: Ջրով բաժակը միայն մեկի համար է: Ցանկալի է, որ հիմա այդ ջուրը սուրբ լինի»,- ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ