Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, որը պատրաստվում է առաջադրվել 2018 թվականի մարտին անցկացվող ՌԴ նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ քաղաքական կուսակցություն ստեղծել:
«Ես այն մարդը չեմ, որը հենց հիմա ինչ-որ կուսակցություն է ներկայացնում, եւ չեմ պատրաստվում հենց հիմա այն կազմակերպել»,- ասել է Սոբչակը նախագահական ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին հայտարարելուց հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: