News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր, մասնավորապես պարզվել է՝

ք.Երեւանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել է ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:

Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվել են սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։

Խնդիրը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է եւ վերահսկողության ներքո: ՀՀ մարզերում իրականացվող շրջայցերի արդյունքների մասին պարբերաբար  կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ