Առաջիկա տարիներին Հայաստանի պաշտպանական բյուջեն ամրագրված է ՀՆԱ-ի 4 տոկոսի մակարդակում: Հոկտեմբերի 30-ին այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում 2018 թվականի պետական բյուջեի քնարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի 12 տոկոսը կամ գրեթե 182 մլրդ դրամ (մոտ 380 մլն դոլար):