News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բանակի ու զինծառայողների կարիքների համար գումար հանգանակելը իշխանությունների մոտ սովորույթի է վերածվում:

Սերժ Սարգսյանը Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր նոր հոսպիտալ ունենալու անհրաժշտության եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

«Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլեւս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին եւ նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ  նախագծման աշխատանքները»,- ասել էր նա:

Ու մինչ կհասցնեինք նոր հոսպիտալ կառուցելու մտադրությունը պետության հոգատարության դրսեւորում համարել՝ Սերժ Սարգսյանի խոսքերին հետեւեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աչքալուսանքը՝ պետական բյուջեից որեւէ լումա չի ծախսվելու. «Ես վստահ եմ, որ բոլորը կաջակցեն, կունենան ներդրում, որ կրկին ոչ բյուջետային միջոցներով կառուցենք այդ անհրաժեշտ հոսպիտալը զինծառայողների համար»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ էլ հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:

Թե՛ նա եւ թե՛ Սերժ Սարգսյանը հիշատակել էին նաեւ Բժշկական համալսարանում ստեղծվող վերականգնողական կենտրոնի օրինակը, որտեղ զինհաշմանդամները պետք է եկարատեւ վերականգնողական բուժում ստանան ու որի բացումը նախատեսված է հաջորդ տարվա հունվարին: Այս կենտրոնն իր դռները կբացի հանգանակությունների շնորհիվ, որը ոչ միշտ է կամավոր եղել: Բժշկական համալսարանից վերջերս ահազանգ էինք ստացել, որ աշխատողներին պարտադրում են հրաժարվել աշխատավարձի որոշակի մասից: Բուհն, իհարկե, հերքել էր պարտադրանքի մասը:

Սրան զուգահեռ էլ վերջին օրերին հանրային քննարկման առարկա  դարձավ այն փաստը, որ զինված ուժերում հոգեւականների կենսապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեից բավական գումարներ են ծախսվում: ՀՀ կառավարության N1199-Ն որոշմամբ, որն ընդունվել է 2015 թվականին, սահմանվում է, որ ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության առաջնորդի դեպքում ծախսերի ամսական չափը կազմում է 300 հազար դրամ, հոգեւոր ծառայության փոխառաջնորդի դեպքում՝ 225 հազար, զորամիավորման հոգեւոր ծառայության առաջնորդի դեպքում՝ 200-225 հազար՝ կախված ընտանիքի անդամների թվից: Առաջին կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի պարագայում, որպես կենսապահովման ծախս, սահմանված է 165-200 հազար դրամ, երկրորդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի պարագայում՝ 150-175 հազար, իսկ երրորդ կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորի դեպքում այդ գումարի չափը 125-150 հազար դրամ է:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվարի դրությամբ ՀՀ զինված ուժերում ծառայել են թվով 51 հոգեւորականներ՝ 2 աբեղաներ, 10 քահանաներ եւ 39 սարկավագներ: ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ