News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հետազոտվում են գործում առկա ապացույցները: Դատարանը հրապարակեց ամբաստանյալների բնակարաններից խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերը:

 Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փամփուշտներ, որոնք եւս առգրավվել են: Ամբաստանյալներից Արա Պողոսյանի ննջասենյակից էլ իրավապահները նոթատետր են հայտնաբերել ուշագրավ գրառումներով` «Ձեռք բերել պետական իշխանությունը եւ կառուցել հզոր պետություն: Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի արեւը»: Հայտնաբերվել են նաեւ թղթեր, որոնց վրա գրված է եղել` ««Հայոց վահանի» ռազմական խորհրդի ձեւավորում», «Գրողի ծոցը սահմանադրական բարեփոխումները», թռուցիկներ: Արա Պողոսյանը հայտարարել է, որ դրանք իրեն չեն պատկանում, պատկանել են հանգուցյալ աներոջը: Ամբաստանյալներից Գեւորգ Ջնդոյանի տնից եւս ուշագրավ գրառումներով նոթատետր է հայտնաբերվել` «Աստված սեր է, սիրիր եւ ուզածդ արա», «Գրողի ծոցը սահմանադրական բարեփոխումները»: Վահագն Սահնազարյանի բնակարանից էլ հայտնաբերվել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամատոմս, կրիչներ, համակարգիչ, սկավառակներ, բջջային հեռախոս: Արթուր Վարդանյանի «Ապագա տեխնոլոգիչս» աշխատանքային գրասենյակից էլ հայտնաբերվել է 1000 եվրո, բանկային քարտեր, համակարգիչ, որոնք առգրավվել են: Հակոբ Հակոբյանի ավտոտնակից  էլ հյատնաբերվել է հրացան, նա հայտարարել է, որ այն պատկանում է ՌԴ Սամարա քաղաքում բնակվող հորեղբորը, բացի այդ հայտնաբերվել է ինքնաշեն նիզակ:

Նշենք, որ գործով ամբաստանյալներ Արթուր Վարդանյանն ու Հայր Անտոնն ամբողջ ընթացքում գիրք էին ընթերցում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ