News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցութան շուրջ կրքերը շարունակվում են եռալ՝ գրում է «Հրապարակ»-ը՝ շարունակելով. «Մամուլն արդեն անդրադարձել է այն խնդրին, որ կոալիցիոն գործընկերները պահանջում են ԲՀԿ-ից այսօր արդեն արտահայտվել 2013-ի նախագահական ընտրություններում իր «տեսլականի» մասին: Այսինքն՝ հայտարարել, որ սատարելու են Սերժ Սարգսյանին, հակառակ պարագայում կարող է  քննության առարկա դառնալ նրանց՝ կոալիցիայում մնալ-չմնալու հարցը:

Սակայն ԲՀԿ-ն հրաժարվում է հայտարարություն անելուց, ասելով, որ իրեն ՕԵԿ-ի հետ չշփոթեն, եւ փորձում է այդ պահը հետաձգել մինչեւ խորհրդարանական ընտրություններ՝ 2012 թվական; Միտքն այն է, որ եթե այդ ընտրություններում շատ ձայն հավաքեն, հնարավոր է՝ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով, որը, բնականաբար, Սերժ Սարգսյանը չի լինի: Սակայն գործող իշխանությունը ստիպում է կողմնորոշվել հիմա: Մամուլում հրապարակումներ եղան, որ վերջերս «Նոյ» գինու-կոնյակի գործարանում ԲՀԿ ակտիվի ժողով է եղել, որի ժամանակ հենց այս հարցն են քննարկել, եւ անգամ հրապարակում եղավ, որ որոշել են պաշտպանել Ս.Սարգսյանի թեկնածությունը: Ինչին անմիջապես հաջորդեց հերքում ԲՀԿ-ի կողմից, որ նման բան չի եղել: Եւ իրականում, մեզ հասած տեղեկություններով, նշված քննարկման ժամանակ ճիշտ հակառակ տեսակետն է իշխել եւ որոշում է կայացվել՝ ճնշումն ուժեղացնելու դեպքում ինքնակամ դուրս գալ կոալիցիայից եւ բացահայտ պատերազմ հայտարարել գործող իշխանությանը: Անգամ ժամկետներ են որոշվել: Իսկ սա մի բան է նշանակում՝ առաջիկանյում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող  է չափազանց սրվել»,-գրումէ  թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ