News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդիանա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը շատ սպասելի նորություն էր մեզ համար: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ամերիկայի Հայ Դատի Ինդիանայի հանձնախմբի ղեկավար Սեդա Արզումանյանը:

«Ինդիանայի նահանգապետի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին վկայում է Ամերիկայի Հայ Դատի տասնամյակների աշխատանքների մասին ինչպես ԱՄՆ-ի այլ նահանգներում, այնպես էլ Ինդիանայում: Ինդիանայի հայկական համայնքը փոքր է, բայց ուժեղ է իր հավատքով և գործունեությամբ՝ ուղղված Հայոց ցեղասպանության մասին հանրային տեղեկացվածության բարձրացմանը և ի վերջո ճանաչմանը»,- ասաց նա:

Սեդա Արզումանյանը վստահեցրեց, որ Ամերիկայի Ինդիանայի Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է իր ակտիվ աշխատանքը դաշնային մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում. «Այսօր արդեն Ինդիանան ներկայացնող կոնգրեսմեն Անդրե Քարսոնը միացել է դաշնային մակարդակով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառվող  հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին և հուսով ենք, որ շատերը կհետևեն իր օրինակին»:

Նշենք, որ Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը նոյեմբերի 6-12-ը հայտարարել է «Հայաստանի շաբաթ»: Հայ դատի ներկայացուցչի խոսքով, առաջիկայում կազմակերպվելու է «Խոստում» ֆիլմի հանրային ցուցադրությունը, ինչպես նաև միջոցառումներ են նախատեսվում՝ նվիրված Արցախի ազատագրական պայքարի և Սումգայիթի ջարդերի 30-ամյակը:

«Ինդիանայի համայնքն իր ակտիվ մասնակցությունն է ունենալու ԱՄՆ Հայ Դատի ղեկավարությամբ ամերիկահայ համայնքի համար կարևորություն ունեցող հանրային քաղաքականության այլ առաջնահերթությունների առաջքաշմանը, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և խորացումը, Արցախի ճանաչումը  և անվտանգությունը,  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությունը և այլն»,- ասաց Սեդա Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Ինդիանան 48-րդ նահանգն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ