News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել:

«Ինչքան լավն են իմ Մոսկվայի, Լոնդոնի, Թել Ավիվի, Կիեւի ադրբեջանցի ընկերները, այնքան տհաճ է այդ պետությունը: Մենք մոտավորապես 1-1,5 ամսից կհիշենք նրանց մասին, երբ իմ բողոքը հանսի Ստրասբուրգ ՄԻԵԴ-ին», - puerrtto.livejournal.com –ում գրել է բլոգերը:

Լապշինը նաեւ նշել է, որ «վրդովվելով նրանից, որ ՌԴ-ն իմ Բաքվում գտնվելու ժամանակ պաշտպանում էր իմ իրավունքները, Ադրբեջանի իշխանություններն իրենց ադրբեջանալեզու լրատվամիջոցներով սկսել էին ցեխ նետել Ռուսաստանի ղեկավարության վրա:

Սկզբում վիրավորում էին ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովային:

Այժմ հասել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ նրան բառացի «Ռուսաստանի հայկական արտաքին գործերի նախարար» անվանելով»:

2016 թվականի վերջում Լապշինը Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր: Ադրբեջանը նրան առանց Բաքվի հետ համաձայնեցնելու ԼՂ այցելության համար սեւ ցուցակում էր ընդգրկել:

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել:

Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության են հասցնեին:

Ալեքսանդր Լապշինը հավաքում է ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր

Լապշինի կալանավորումը գլխացավանք էր Ադրբեջանի համար․ փաստաբան

Լապշին. Կարծիք կա, որ Ադրբեջանին չի կարելի ներել ինձ սպանելու փորձը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ