News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորումը գլխացավանք էր Ադրբեջանի համար, քանի որ հասկանալի է, որ 21-րդ դարում անհնար է ճաղերի ետեւում երկար պահել լրագրողին այն բանի համար, որ նա արտահայտել է իր տեսակետը։ Նման տեսակետ է հայտնել փաստաբան Արա Ղազարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով բլոգերին ներում շնորհելու հետ կապված իրավիճակն ու նրա հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական բանտում իրեն փորձել են սպանել։

«Հիմա լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հայտնված հայտարարությունների հիման վրա որեւէ բան մեկնաբանելը դժվար է, քանի որ անհայտ է, թե ինչն է նա ասում, ինչն է գուցե նրա «անունից» ասվում, ինչպես նախկինում էր»,- հիշեցրել է փաստաբանը։

Ընդ որում նա շեշտել է, որ 21-րդ դարում լրագրողին կամ բլոգերին արտահայտված տեսակետի համար ճաղերի ետեւում պահել չի հաջողվի։ «Ադրբեջանը գնում է իր «ավագ եղբոր» ՝Թուրքիայի հետքերով՝ նրա տխրահռչակ 301 հոդվածով հանդերձ (թուրքական ինքնություն)։ Եվ Թուրքիան պարբերաբար խնդիրներ է ունենում Արեւմուտքի հետ, բացի այդ՝ այդ հոդվածը լիարժեք կիրառել չի հաջողվում։

Արա Ղազարյանը հիշեցրեց, որ հայտնի են ադրբեջանական բանտերում հայ գերիների մահվան մի քանի դեպքեր։ «Բայց անհնար է մշտապես ոչնչացնել անցանկալի մարդկանց»,- հավելեց նա։ Ընդհանուր առմամբ, համարում է Ղազարյանը, Լապշինը Ադրբեջանի իշխանությունների համար եղել է գլխացավանք ու նրանք որոնել են ելք ստեղծված իրավիճակից, որպեսզի ինչ-որ ձեւով ազատվեն նրանից։

2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան «սեւ ցուցակում» էր ընդգրկել ՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու ԼՂՀ այցելելու համար։ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել Ադրբեջանի հարցումն ու արտահանձնել Լապշինին։ Բաքվում դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է ներում շնորհել Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնացել ինքնասպանության հասցնեին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ