News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook–ում մի քանի գրառում է կատարել, որոնք, ինչպես եւ սպասվում էր, հերքում են «ինքնասպանության փորձի» մասին ադրբեջանական տարբերակը։ Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է հայտնել ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձի, խոշտանգումների եւ ծաղրի մասին։

«Եթե մի կողմ թողնենք 2017-ի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձությունները, երբ ինձ ծեծեցին եւ ինքնասպանության փորձ բեմադրեցին, որպեսզի համաներման  համար ֆորմալ առիթ լինի, իբր թե մենք բարեսիրտ մարդիկ ենք, ապա ես նողկանք եւ վախ եմ ապրել 2017–ի ապրիլի 3-ին։ Բաքվի բանտախցում ես ամբողջ գիշեր լսում էի մյուս խցերից եկող «Ալլահ ուաչբար» («Ալլահ ուաքբար» բացականչության ադրբեջանական տարբերակը) ուրախալի վայնասունը։ «Ուրախության» առիթը Սանկտ Պետերբուրգի մետրոյում արյունալի ահաբեկչությունն էր, որը 16 մարդու կյանք էր խլել։

Ոչ, ես չեմ ուզում ասել, որ ադրբեջանցիները զանգվածաբար ուրախանում էին ռուսաստանցիների մահվան համար։ Ադրբեջանցիների մեծ մասը, կարծում եմ, սրտակցում էին ողբերգության զոհերին։ Բայց ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով։ Իսկ ավելի շատ իսլամիստներ կան ազատության մեջ եւ անգամ ուսադիրներ են կրում՝ սպասելով իրենց ժամին։ Ընդ որում, Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են երկրում աճող շիական արմատական իսլամի ազդեցությունը։ Ես այդ ամենն իմ աչքով եմ տեսել, իսկ իսլամիստներին անձամբ եմ հետեւել։ Նրանք ամենուր են եւ նրանցից շատերին թույլ են տալիս բանտում ազատ տեղաշարժվել»,– նշել է բլոգերը։

Մեկ այլ գրառման մեջ Լապշինը գրել է. «Կարդում եմ իմ մասին նորությունները եւ անծանոթ շատ բան եմ տեսնում։ Օրինակ՝ գրում են, թե իբր ես Հայֆայի Ռամբամ հիվանդանոցում եմ, թեպետ փաստացի ես երբեք այնտեղ չեմ եղել վերջին 20 տարվա ընթացքում եւ ամբողջ օրը՝ սեպտեմբերի 15-ին, տանն եմ եղել կամ զբոսնել եմ Հայֆայի ափերին։ Հիվանդ եմ, իհարկե։ Երբ ձեզ խեղդում են եւ կողերն ու ատամները ջարդում, դա մի օրում չի անցնում։ Բայց հիվանդանոցից հրաժարվել եմ։ Վիճակս գնահատել են  միջին ծանրության, բայց հոսպիտալացումից հրաժարվել եմ եւ ճիշտ եմ արել. անգամ մեկ օրվա մեջ առաջընթաց կա։ Կարող եմ արդեն ինքնուրույն ջուր խմել, ուտել (երեկ չէի կարողանում կուլ տալ. 09-10.09.17–ին ադրբեջանական բանտում ինձ խեղդելուց հետո կլման ռեֆլեքսը չէր գործում)։

Չալարեցի եւ ընկերների խորհրդով իմ վնասվածքները ցույց տվեցի ոստիկանությունում եւ Թել Ավիվի հիվանդանոցում։ Ինչ իմանաս, թե ուր կտանի այդ պատմությունը։ Կարծիք կա, որ Ադրբեջանին չի կարելի ներել ինձ սպանելու փորձը, եւ պետք է գործել գրագետ ու միջազգային ատյաններով։ Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին եւ փաստաթղթեր եմ հավաքում, հետո տեղյակ կպահեմ։

Պակաս հետաքրքրությամբ չեմ կարդում իմ «զղջումը», որը կեղծիք է։ Նրանք լրջորեն ենթադրում են, որ վերակենդանացման բաժանմունքում վնասվածքներով պառկած՝ ես կարող էի ինչ–որ բա՞ն գրել եւ մեղա՞ գալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ