News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լիբանանի շուրջ տեղի ունեցող զարգացումները Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հակասությունների շարունակությունն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Լիբանանում ՍԴՀԿ կառույցի նախկին ղեկավար Մարտիկ Ժամկոչյանը:

Անդրադառնալով Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի հրաժարականին, որը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայից, Ժամկոչյանն ասաց. «Հիմա ոչ ոք չի կարող հստակ ասել Լիբանանի վարչապետը Սաուդյան Արաբիայում ուժո՞վ է պահվում, թե իր կամքով է այնտեղ: Առայժմ հստակ չեն տվյալները. կա կարծիք, որ նա պատանդի կարգավիճակում է գտնվում, նաեւ կա կարծիք, որ իր կյանքի համար վախենալով է հեռացել Սաուդյան Արաբիա եւ այնտեղ իրեն ավելի ապահով է զգում: Ըստ երեւույթին, նրա հետ անմիջական կապ չկա»:

Ինչ վերաբերում է Լիբանանի վիճակին, նա ընդգծեց, որ ներքաղաքական եւ անվտանգության առումներով ամեն բան հանդարտ է, թեեւ կա որոշակի անհանգստություն եւ ներքին լարվածություն: Երբ Լիբանանին հաջողվեց նախագահ ընտրել եւ վարչապետ նշանակել, քաղաքական ու հասարակական կյանքը մտավ հանգիստ փուլ, քանի որ նախագահն ու կառավարությունը կարողանում էին համախոհական մթնոլորտում լուծել բազմաթիվ հարցեր:

Հարցին, թե ինչպիսին է հայության դիրքորոշումը այս խնդրում, ՍԴՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Հայկական համայնքը նման վիճակներում միշտ միասնական է եղել, աջակցել է կառավարությանն ու իշխանություններին՝ եղած խնդիրները հաղթահարելու համար: Չեմ կարծում, որ հայությանը կարող է վտանգ սպառնալ այս զարգացումների ֆոնին»:

Նա նաեւ հավանական չի համարում հնարավոր պատերազմը. «Չեմ կարծում, որ նման զարգացում լինի: Լիբանանցին պատրաստ չէ պատերազմելու, լիբանանցին արդեն վճարել է պատերազմի գինը եւ նոր նման զարգացման չի գնա: Լիբանանում բոլորը դեմ են այդպիսի զարգացմանը եւ միասնաբար են հանդես գալիս: Բոլորը հանդարտության կոչեր են անում»:

Նրա խոսքով, այս ամենի պատճառը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ անհամաձայնությունն է. «Այդ հակասությունների շարունակությունն է արտացոլվում Լիբանանի ներսում: Լիբանանում որոշ ուժեր լսում են Իրանին, մեկ այլ մասը՝ Սաուդյան Արաբիային, բայց վերջերս, որ Լիբանանի նախագահ ընտրվեց, դրանից հետո վարչապետի հետ սկսեցին փոխադարձ համաձայնությամբ հարցերը լուծել»:

Նշենք, որ նախօրեին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայից հայտարարեց, թե հրաժարական է տալիս, քանի որ մտահոգված է իր կյանքի եւ անվտանգության համար։ Նա մինչ օրս չի վերադարձել հայրենիք։ Դրանից հետո Լիբանանի եւ արաբական մի քանի երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին, Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Լիբանանը։ Լիբանանի նախագահ Միշել Աունը նշել է, թե իրենք չեն ընդունում Հարիրիի հրաժարականը եւ սպասում են նրա պարզաբանումներին Բեյրութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ