News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին, այսօր` նոյեմբերի 14-ին, ամբաստանյալը պատասխանեց մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին: Մեղադրողին հետաքրքրում էր, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին, որն իրեն տարօրինակ է թվացել: Իմացել է, որ Գեղամ Սահակյանը աշխատում է  Գնունի շուկայում եւ հենց այդտեղից էլ պարզ է դարձել, որ նա իշխանությունների համար է աշխատում:

«Գեղամ Սահակյանի մասնակցությունն այդ ամեն ինչին ինձ համար անհասկանալի էր, այդ պատճառով էլ հետաքրքրվել եմ, թե ով է, ինչու է մասնակցում ցույցերին: Տեղյակ եմ, որ Գնունի շուկայում պահակ է աշխատել, իսկ Գնունի շուկան բոլորին էլ պարզ է, թե ում է պատկանում եւ հենց այդեղից էլ պարզ է, թե ում համար էր աշխատում Գեղամ Սահակյանը»,-ասաց նա:

Մեղադրողի հարցին` ինչու է Անդրիաս Ղուկասյանը Երեւանի Երզնկայն 75 հասցեում Գեղամ Սահակյանի հետ հանդիպել, նա պատասխանեց. «Այդ շենքը հանրային տարածք է, քաղաքացիների համար բաց շենք է եւ քաղաքացիները կարող են այդտեղ քաղաքական գործիչների հետ հանդիպել: Հակաճգնաժամային խորհրդի ադամ եմ եւ այդ օրերին «Ժառանգություն» կուսակցությունն այդ տարածքը տրամադրել էր մեզ, ես էլ  Գեղամ Սահակյանի հետ հանդիպել եմ այդ տարածքում: Դա փակ շենք չի եւ այդ հանդիպումն էլ փակ չի եղել»,-ասաց նա:

Մեղադրողը նաեւ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց` արդյոք Երեւանի Խորենացի փողոցը անցած տարվա հուլիսի իրադարձությունների ժամանակ հասարակության համար վտանգավոր վայր համարել է, թե ոչ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց:

«Իհարկե, այո եւ ոստիկանությունը սահամանզատել է այդ տարածքը, որի ներսում հատուկ գործողություններ են կատարվել, սակայն, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները չեն պահպանվել: «Սասնա ծռերի» որեւէ գործողություն հանրության դեմ ուղղված չէր եւ դա ապացուցվեց, բայց ոստիկանության գործողությունները տրամաբանական էին եւ հասկանալի էր` ինչու է արվում»,-որին մեղադրողը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է»

Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքի վերջում մեղադրողը հայտարարեց, որ ամբաստանյալի ցուցմունքը սուտ է համարում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Դատական նիստը շարունակվում է: Քիչ անց կհարցաքննվի գործով վկա Արտակ Մկրտչյանը:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ