News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին ընդունել է Փարիզ այցելելու հրավերը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժավ Իվ Լե Դրիանը, որը Էր Ռիադում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

«Նա Ֆրանսիա կժամանի, եւ արքայազնին տեղյակ են պահել այդ մասին»,- լրագրողներին ասել է Ժան Իվ Լե Դրիանը։ Ընդ որում, նա չի նշել Հարիրիի այցելության կոնկրետ օրը՝ հայտնելով, թե այդ հարցը պետք է ուղղել նրան։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չհայտարարված այցով մենկել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել էր արքայազն Մուհամմեդի հետ։

Ավելի վաղ Հարիրին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում  կվերադառնա Լիբանան, սակայն նրա ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Մոտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիադում:

Վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր որոշումը Հարիրին պատճառաբանել է «Լիբանանի շահերը պաշտպանելու ձգտմամբ»: Նա նշել է, որ «հանդես չի գալիս շիական «Հիզբոլլահ» կուսակցության դեմ, սակայն կարծում է, որ այս կազմակերպությունը պետք է դադարեցնի Եմենում, Բահրեյնում եւ այլ վայրերում միջամտությունը, քանի որ դրա շարունակությունը արաբական երկրների կողմից Լիբանանին սպառնացող պատժամիջոցներն են»:

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սաադ ալ Հարիրիին եւ նրա ընտանիքին պատանդ պահելու մեջ

Մակրոնը չնախատեսված այցով Սաուդյան Արաբիա է մեկնում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ