News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանական Volkswagen ընկերությունը մտադիր է լայնածավալ ներդրումներ կատարել Չինաստանում էլեկտրոմոբիլների արտադրության համար: Հաջորդ 7 տարիներին ընկերությունը մտադիր է 10 մլրդ դոլար ներդնել նոր էլեկտրոհիբրիդային ավտոմեքենաների մշակման համար, որպեսզի կատարի երկրում հաստատված պետական քվոտան: Այս մասին Գուանչժոում ցուցահանդեսի ժամանակ հայտնել է Volkswagen-ի չինական բաժնի պետ Յոհեմ Հայցմանը, հաղորդում է DW.-ն:

Մինչեւ 2025 թ. ընկերությունը նախատեսում է շուկայում մեքենաների 40 նոր մոդելներ գործարկել: Բացի այդ, չափանիշներին համապատասխանելու համար, Volkswagen-ը  մինչեւ 2020 թվականը տարեկան պետք է էլեկտրոբիլների քանակը 400 հազարի հասցնի:

Հայցմանը  վստահություն է հայտնել, որ Volkswagen-ն իր գործընկերների հետ համատեղ կկատարի էլեկտրոմոբիլների քվոտան: Այն նախատեսում է, որ մինչեւ 2019 թվականը Չինաստանում յուրաքանչյուր ընկերության արտադրված ավտոմեքենաների 10 տոկոսը պետք է լինեն էլեկտրական մեքենաներ եւ հիբրիդ մեքենաներ: Մինչեւ 2020 թվականը քվոտան պետք է հասնի մինչեւ 12 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ