News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անսպասելի հրաժարականի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամը տարածաշրջանում քաոս ստեղծելու փորձի մի մասն է: Այս մասին հայտարարել է ԼԻբանանի ԱԳ նախարար Հեբրան Բասիլը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք կպատասխանենք եւ դրա համար ունենք բոլոր հնարավորությունները, բայց մենք հույս ունենք, որ բանը դրան չի հասնի», - ասել է Բասիլը:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 18-ին, Հարիրին ընտանիքով մեկնելու է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Ակնկալվում է, որ դրանից հետո նա կվերադառնա Բեյրութ, որտեղ չի եղել Էր Ռիադում իր հեռանալու մասին հայտարարելու պահից  վեր:

Սակայն ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել են, որ չգիտեն, թե Հարիրին որքան երկար է մնալու Փարիզում՝ հույս հայտնելով, որ դա կօգնի թուլացնել լարվածությունը՝ ցույց տալով, որ Հարիրիին իր կամքին հակառակ չեն պահում Էր Ռիադում, ինչի մասին պնդում է Բեյրութը:

Մոտ 10 օր առաջ Հարիրին, ով նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, հանկարծակի հրաժարական է տվել՝ գտնվելով Էր Ռիադում: Նա հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Որոշ հետեւորդներ ենթադրել են, որ Էր Ռիադն է ստիպել Հարիրիին հրաժարական տալ, իսկ մի շարք լիբանանցի քաղաքագետներ հայտնել են, որ Հարիրիին Էր Ռիադում իր կամքին հակառակ են պահում: Սակայն ինքը՝ Հարիրին իր Twitter-ում  հերքել է այդ պնդումները. « Վերջ, ես միանգամայն լավ եմ: Ես կվերադառնամ առաջիկա երկու օրերին», - գրել էր նա:  

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սաադ ալ Հարիրիին եւ նրա ընտանիքին պատանդ պահելու մեջ

Սաադ Հարիրին առաջիկա օրերին Ֆրանսիա կժամանի 

Մակրոնը չնախատեսված այցով Սաուդյան Արաբիա է մեկնում

Սաուդյան Արաբիան Լիբանանը վերածում է Իրանի հետ իր մարտադաշտի. Սաադ Հարիրին խաղաքա՞ր է, թե՞ գլխավոր խաղացող (ֆոտո) 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ