News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ու նրա կինը՝ Գրեյսը «պատրաստ են մահանալ հանուն ճշմարտության» ու մտադիր չեն զիջել, որպեսզի օրինականացնեն ռազմական հեղաշրջումը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով նախագահի զարմիկ Պատրիկ Ժուվաոյին։

Նրա խոսքով՝ հեղաշրջման պահից սկսած Մուգաբեն գրեթե չի քնել, սակայն նրա առողջական վիճակը «լավ» է։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ՝ հազարավոր ցուցարարներ են մասնակցել շաբաթօրյա երթին՝ Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի փողոցներում, տոնելով 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի ակնկալվող հրաժարականը։ Հանրապետության մի քանի հազար բնակիչներ դուրս է եկել քաղաքի փողոցներ ազգային դրոշներով։ Հանրահավաքը անցում է խաղաղ ու ուղեկցվում երգերով ու պարերով։

Հեղաշրջում Զիմբաբվեում․ Կոկորդիլոս, 93-ամյա նախագահ եւ ճակատագրական կին (ֆոտո) 

Մուգաբեն խնդրել է «որոշ ժամանակով» պահպանել իր իշխանությունը

Զիմբաբվեի առաջին տիկնոջը կոչ են արել լքել իր պաշտոնը իշխող կուսակցությունում

Զիմբաբվեի մայրաքաղաքում բազմահազարանոց երթ է անցկացվում նախագահի հրաժարականի օգտին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ