News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն դիմել է երկրի վետերանների ասոցիացիային՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ եւս որոշ ժամանակ մնալ իշխանության, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Նշվում է, որ նախագահը խնդրել է «եւս մի քանի օր, մի քանի ամիս»:

Այսօր նա նոյեմբերի 15-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ: Նա ներկա է եղել Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը: Մուգաբեն ամեն տարի ներկա է լինում դիպլոմների հանձնման արարողությանը, քանի որ այդ բուհի ռեկտորն է:

Նայեմբերի 15-ին Զիմբաբվեի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են առել իրավիճակը երկրում: Որոշ տեղեկություններով, 93-ամյա նախագահը տնային կալանքի տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ