News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի իշխող աֆրիկյան ազգային միությունը կոչ է արել նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջը՝ Գրեյս Մուգաբեին լքել իր պաշտոնը կուսակցությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Heral թերթը:

Պարբերականի փոխանցմամբ, Գրեյս Մուգաբեին խնդրել են լքել կուսակցությունը նահանգային կառույցների համակարգողների հավաքում: Նաեւ հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտել հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի իրավունքները վերականգնելու օգտին:

Նշվել է, որ նրա պաշտոնանկությունը եղել է առանց կուսակցության ղեկավար մարմնի հավանության:  Ավելի վաղ կուսակցությունը կոչ էր արել նախագահ Ռոբերտ Մուգաբեին լքել պաշտոնը: Զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի մայրքաղաք հարարեում գտնվող հեռուստաաշտարակը եւ Մուգաբեի նստավայրը: Մուգաբեն ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի հետ զրույցում հայտնել էր, թե իրեն տնային կալանքի տակ են պահում:

Մուգաբեն խնդրել է «որոշ ժամանակով» պահպանել իր իշխանությունը

Հեղաշրջում Զիմբաբվեում․ Կոկորդիլոս, 93-ամյա նախագահ եւ ճակատագրական կին (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ