News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հազարավոր ցուցարարներ են մասնակցել շաբաթ օրը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում անցկացվող երթին՝ տոնելով երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի սպասվող հրաժարականը, փոխանցում է Reuters-ը:

Աղբյուրի հավաստմամբ՝ հանրապետության մի քանի հազար բնակիչ քաղաքի փողոցներ են դուրս եկել ազգային դրոշներով: Ցույցը անցնում է խաղաղ՝ ուղեկցվելով երգ ու պարով:

«Դրանք ուրախության արցունքներ են, ես այս օրվան ողջ կյանքում  եմ սպասել: Վերջապես մեր ազատության օրը եկավ»,- երթի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նոյեմբերի 15-ին Զիմբաբվեի զինվորականները արգելափակել էին  կառավարական շենքեր ու խորհրդարան տանող ճանապարհները, հսկողության տակ էին առել հեռուստատեսությունն ու ռադիոն եւ նախագահ Մուգաբեին տնային կալանքի մեջ էին պահում: Զինվորականները հավաստում են, որ խոսք չի գնում պետական ոչ մի հեղաշրջման մասին:

Ավելի ուշ իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցության տարածքային կոմիտեները կողմ են արտահայտվել, որ Մուգաբեն թողնի նախագահի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ