News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու` «Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի մարզչի, ֆուտբոլիստի եւ ադմինիստրատորի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 21-ին նշանակված նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արա Ազարյանի պաշտպանի բացակայության հիմքով:

Մինչեւ նիստի հետաձգումը ամբաստանյալ, ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպան Լեւոն Բաղդասարյանի ծառայություններից: Ամբաստանյալը նշեց, որ պաշտպանին չի վճարել եւ վճարելու ցանկություն էլ չունի: Սիմոնյանը հայտնեց, որ առհասարակ պաշտպան ունենալու ցանկություն այլեւս չունի: Ի դեպ, Բաղդասարյանն իր հերթին դատարան գրություն էր ուղարկել` նշելով, որ Գագիկ Սիմոնյանն իրենից հրաժարվել է, քանի որ անվճարունակ է:

Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց հաջորդ նիստին դատարան հրավիրել Լեւոն Բաղդասարյանին` հասկանալու համար իրավիճակը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 2018թ. հունվարի 11-ին:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ 2015թ. նոյեմբերին ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ