News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով Հայաստանը պարտավորություն է վերցնում իրականացնել Սահմանադրության մեջ եւ օրենքներում գրված դրույթները, իսկ ԵՄ-ն պարտավորվում է դրա համար վճարել, «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ԱլԳ եւ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանի խոսքով՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս արտահանել ոչ թե աշխատուժը, ինչպես օրինակ՝ ԵՏՄ-ի դեպքում. «Մենք ուրախանում են, որ ՌԴ-ն մեզ թույլ է տալիս, որ մեր վարորդական իրավունքով կարող ենք աշխատել իր երկրում, ասում ենք, ապրի Պուտինը կամ Մեդվեդեւը:

Բայց աշխարհում երկրներն այդպես չեն հարաբերվում: Աշխարհում տնտեսական հրաշքները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ պետությունը հնարավորություն է ունեցել արտահանել աշխատուժն իր պրոդուկտի մեջ: Սերժ Սարգսյանից, Կարեն Կարապետյանից բռնած՝ մինչեւ վերջին նժդեհական հանրապետականը, պետք է հասկանան, որ սա է Հայաստանի ապագան»:

Նրա խոսքով,  Համաձայնագրում նախաբանից սկսած՝ նշվում են այն պայմանները, որով եվրոպական երկրները դարձել են զարգացած երկրներ. «Սա է Հայաստանին անհրաժեշտ»:

Անդրադառնալով Հայաստանի այսօրվա վիճակին, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Հայաստանին տարեկան 4 կամ 5 տոկոսի աճը չի օգնելու, որովհետեւ այն երկրները, որոնցից ուզում ենք օրինակ վերցնել, նրանք այս կամ այն ժամանակաշրջանում ունեցել են անգամներ զարգացման: Իսկ ահա Բալթյան երկրները մի ժամանակ եղել են մեզ նման, երբ մեկ շնչին ընկնում էր տարեկան 2000 դոլար, իսկ այսօր 14-15 հազար դոլար է: Հայաստանի դեպքում՝ այն տատանվում է 2-2,2 հազար դոլարի սահմաններում: Ընդ որում, ոչ թե ՀՆԱ-ն է աճում, այլ որովհետեւ շնչերի թիվն է պակասում»:

Հովհաննես Իգիթյանը նաեւ նշեց, որ եթե Հայաստանը չստորագրի այս համաձայնագիրը, ոչ մի պատիժ չի լինելու, միայն կորցնելու ենք հերթական հնարավորությունը, հետ ենք մնալու գլոբալ պրոցեսներից. «Հայաստանն, ըստ էության, նախորդ անգամներն էլ չի պատժվել համաձայնագիրը վերջին պահին չստորագրելու համար: Դեռ 4 տարի առաջ մենք չենք ստորագրել բանակցած փաստաթուղթը, բայց մեզ չեն պատժել, նույնիսկ GSB+ ից չեն զրկել, անգամ ընդլայնել են որոշ ապրանքատեսակներ ու քվոտաներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ