News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` դեկտեմբերի 4-ին, հրապարակվում են ամբաստանյալների մեղադրանքների եզրափակիչ մասերը: Այս գործով դատաքննությունը սկսվել է անցած նիստին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը վատ ինքնազգացողություն ունի եւ չի կարող մասնակցել դատական նիստին, նա նշեց, որ Կարո Եղնուկյանն ունի բարձր արյան ճնշում եւ խնդրել է նիստն առանց իր ներկայության անցկացնել: Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալին այդպիսի առողջական վիճակում ՔԿՀ-ից դատարան տեղափոխելը անմարդկային վերաբերմունք է եւ դեմ չէ, որպեսզի դատական նիստն անցկացվի առանց իր պաշտպանյալի ներկայության:

Որից հետո Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց` այժմ կհրապարակվի ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը եւ միանգամից իրեն ուղղեց. «Վայ, մեղադրանքի եզրափակիչ մասը: Մեկ-մեկ էլ մենք ենք շփոթվում ինչ անենք` դուք շատ եք, մենք մենակ»:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ