News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պատրաստվում է խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը: ԱԳ նախարարների մակարդակով առաջիկա հանդիպմանը խոսք կգնա նոր նախագծերի, առաջին հերթին լոգիստիկայի ոլորտում փոխգործակցության մասին: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Անկանխատեսելի իրավիճակում մենք անվտանգության ոլորտում պետք է ունենանք զորքերի եւ սպառազինության արագ տեղափոխման հնարավորություն»,- ընդգծել է նա:

ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համատեղ նախագծերի նոր փաթեթը տասնյակից ավելի կետեր կպարունակի, հայտնում է dpa-ն: Դեկտեմբերի 5-6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպմանը կմասնակցեն ռազմական դաշինքի երկրների ԱԳ նախարարները: Նրանք նաեւ կքննարկեն ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնող երկրներում՝ Վրաստանում, Մակեդոնիայում, ինչպես նաեւ Բոսնիայում եւ Հերցեգովինայում բարեփոխումների իրականացման ընթացքը:

2016-ի դեկտեմբերին ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն 7 ոլորտներում համագործակցության նախագծերի 42 փաթեթ էին ընդունել: Ստորագրված փաստաթղթով նախատեսվում էր համագործակցություն ծովում անվտանգության ուժերի ամրապնդման, հիբրդային պատերազմներին եւ կիբերհարձակումներին հակազդելու, ինչպես նաեւ համատեղ ռազմական հետազոտությունների եւ վարժանքների ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ