News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրկին ժամանակն է բարձրացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին  ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը: Կոնգրեսականը կրկին անգամ ընդգծել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կարեւորությունը Կոնգրեսի մակարդակով:

Հիշեցնենք, որ Թուրքիան, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պնդում է, թե փոխարենը տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտով պայմանավորված զարգվածային սպանություններ:

Հակառակ կարծիքն ունեն ԱՄՆ-ի 50 նահանգներից 48-ը եւ Եվրոպայի երկրների մեծ մասը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է նաեւ 1981-ին՝ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը: 1975-ին, 1984-ին եւ 1996-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

Գաս Բիլիրակիսի կարծիքով, կրկին ժամանակն է բարձրացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցը: Կոնգրեսականն ընդգծում է, որ պատրաստվում է քննարկել այդ հարցը իր՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականների հետ։

Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մեծամասնություն է կազմում Կոնգրեսի երկու պալատներում. «Կարծում եմ, բանաձեւը կարող է ընդունվել: Մենք այն կքննարկենք մեր առաջնորդների հետ: Այն սկզբում պետք է արտաքին հարաբերությունների հանձնաժողով մտնի, որտեղ ընդունվելուց հետո, մենք Հայոց ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի մեծ օրակարգ կմտցնենք: Այս հարցը պետք է մեկընդմիշտ ընդունել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ