News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տասնյակ պաղեստինցիներ են տուժել Հեբրոնում, Բեթղեհեմում եւ Հորդանանի արեւմտյան ափի այլ քաղաքներում իսրայելցի ուժայինների կողմից արցունքաբեր գազ կիրառելու հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ի թղթակիցը դեպքի վայրից։

Իսրայելցի զինվորականները արցունքաբեր գազ, փամփուշտներ եւ ձայնային նռնակներ են օգտագործել ցույցի դուրս եկած պաղեստինցիների նկատմամբ, որոնք բողոքում էին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման դեմ։ Բախումները սկսվել էին հենց Երուսաղեմում։

Գազայի սեկտորի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Աշրաֆ Քադրան հայտնել է, որ մեկ պաղեստինցի ծանր վիրավորում է ստացել ցույցի ընթացքում։ «Պաղեստինի քաղաքացին հրազենային վիրավորում է ստացել որովայնի հատվածում եւ ծանր վիրավորվել է Հան–Յունիսից արեւելք գտնվող հատվածում բախումների ժամանակ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի  հայտարարել էր, որ Իսրայելը ճանաչում է Երուսաղեմի մայրաքաղաք եւ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխում է այնտեղ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ