News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի շրջանի շատ գյուղերի ճանապարհներ փակ են: Քաղաքում ձյան տակի մերկասառույցը նպաստում է մեքենաների միմյանց հետ բախմանը, հաղորդում է Jnews.ge-ն:

Առավոտյան Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում մեքենաները բախվեցին միմյանց: Ճիշտ է, ոչ մեքենաները, ոչ էլ առավել եւս մարդիկ չեն տուժվել, բայց ամեն րոպե Ախալքալաքում նման փաստեր հնարավոր է եւ հետեւանքներն անկանխատեսելի: Ձյունը մերկասառույցի վրա մեքենաների արգելակների հիմնական հակառակորդն է ու ընդհանրապես վտանգ է երթեւեկության համար:

ՍՊԸ «Սանմաքրումի» ղեկավարի խոսքով, առավոտից տեխնիկան աշխատել եւ մաքրել է փողոցները ձյունից (10-12 կենտրոնական եւ կենտրոնին հարակից փողոցներ): Սակայն հիմա այն պատճառով, որ փողոցներում մեքենաները շատ են, տեխնիկան չի կարող աշխատել: Փողոցների մաքրման աշխատանքները կսկսվի երեկոյան՝ ժամը 17: 00-ից հետո: Ձյունը մաքրելուց հետո տեխնիկան մերկասառույցից պաշտպանվելու համար փողոցներում աղ կլցնի:

Ախալքալաքի Շրջանային վարչության տեղեկատվության համաձայն, ներկա պահին, շրջանի բոլոր գյուղական ճանապարհներում կատարվում են մաքրման աշխատանքներ: ՍՊԸ «Վեմ» ընկերությունը, որը պատասխանատու է շրջանում ձյան մաքրման համար, աշխատում է բոլոր ուղղություններով:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի, նա շրջանի գրեթե բոլոր գյուղերից ստացել է բազմաթիվ զանգեր ձյան պատճառով ճանապարհների անանցանելիության մասին:

Ըստ ՍՊԸ «Վեմ» կազմակերպության տնօրեն Երանուհի Ալեքսանյանի, ճանապարհների վրա աշխատում են 8 միավոր ձնեմաքրիչ տեխնիկա` Չամդուրա, Պտենա, Դադեշ, Բուռնաշեթ, Մերենիա, Էխտիլա, Սամսար եւ այլ ուղղություններով: Սակայն, հնարավոր է աշխատանքները դադարեցվեն մինչ քամու դադարելը: Որոշ տեղերում տեխնիկայի մաքրումից հետո միանգամից ճանապարհը նորից ձյունով է լցվում:

«Քանի որ քամի է, հավանաբար կդադարեցնեք ձյան մաքրումը վերին գյուղերի ուղղությամբ (Սամսար, Էխտիլա, Մերենիա եւ այլն), քանի որ մաքրելուց հետո նորից փակվում է, իսկ քաղաքին մոտիկ գյուղերը կմաքրենք», – ասաց Երանուհի Ալեքսանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ