News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Բատկիվշչինա» ՀԿ առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն զուգահեռներ է անցկացնում «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի եւ իր կալանավորման միջեւ, ինչպես նաեւ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջում է Սաակաշվիլիին ազատել, փոխանցում է «Տելեգրաֆը»:

«Ես հասկանում եմ, որ Միխայիլ Սաակաշվիլիին գլխավոր դատախազը, դատարանը, որեւէ այլ իրավապահ կառույց չի նստեցրել: Նրան հենց դուք եք նստեցրել: Այդ պատճառով էլ հենց ձեզ եմ դիմում՝ անմիջապես չեղյալ համարեք ձեր բոլոր հրամանները: Ամբողջ աշխարհի եւ սեփական ժողովրդի  աչքերում Ուկրաինան մի խայտառակեք: Սաակաշվիլիին անհապաղ ազատ արձակեք»,- նշված է դեկտեմբերի 9-ին Պորոշենկոյին հղած Տիմոշենկոյի ուղերձում:

Նա հիշեցրել է արդեն տեղի ունեցած համանման իրադարձությունը. «Պարոն նախագահ, ձեր հիշողությունը կորցրել եք: Դուք մոռացել եք, որ այնպես, ինչպես եղավ Սաակաշվիլիի կալանավորումը, արդեն եղել է»:

Տիմոշենկոյի խոսքով՝ նախագահության 4-րդ տարում Պորոշենկոն դարձել է միաժամանակ նախագահ, դատախազ, խորհրդարան, կառավարություն, դատարան եւ բոլոր հեռուստաալիքների գլխավոր պրոդյուսեր: «Եվ հիմա դուք ճաղերի հետեւում եք գցում ձեր ընդդիմախոսներին, ինչպես անում էր Յանուկովիչը: Հիշեք, թե ամեն ինչ ինչով ավարտվեց»,- նշել է քաղաքական գործիչը:

Մ. Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան: Նրան մեղսագրվող Ուկրաինայի ՔՕ 256 հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր կազամակերպությունների անդամներին աջակցություն եւ հանցավոր գործունեության պարտակում) նախատեսվում է 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ