News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 20-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբային, ում ուղեկցել է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, եր իր խոսքում Կաթողիկոսն անդրադարձել է 1915թ. Հայոց ցեղասպանության եւ խորհրդային աստվածամերժության տարիներին  Հայ առաքելական եկեղեցու կրած դժվարություններին, որոնց հետեւանքները դեռ զգալի են նաեւ նորօրյա ժամանակներում։ Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ այն համագործակցությանը, որ իրականացվում է տարբեր ոլորտներումՙ ի բարօրություն ժողովրդի:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ տարածաշրջանային տարբեր խնդիրների եւ դրանց հաղթահարմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման եւ Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձման, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ