News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մեկնում է Կահիրե ԱՄՆ–ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ մերձավորարեւելյան երկրների համախմբման ջանքերի ակտիվացման ֆոնին, հայտնում է Reuters–ը։

Աբասը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին, ով առանցքային դեր է խաղացել Իսրայելի հետ բանակցություններում։ Դրանից հետո նա կմեկնի Ստամբուլ։

«Բանակցությունների հաջորդ փուլում պահանջվում են արաբական եւ իսրայելական համարձակ որոշումներ, ինչը շատ կարեւոր է»,– WAFA գործակալության հետ զրույցում ասել է Աբասի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռդայնահը։ Ակնկալվում է, որ Աբասը Սիսիի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանի։

Համաշխարհային տերությունները նախազգուշացրել են, որ ԱՄՆ որոշումը կխոչընդոտի խաղաղ իսրայելա–պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ առաջ կբերի տարածաշրջանի երկրների զայրույթը։

Նշենք, որ Աբասը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, որը մտադիր է դեկտեմբերի վերջին այցելել տարածաշրջան։

Նեթանյահու. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կնպաստի խաղաղությանը

Մոգերինի. ԵՄ-ն Երուսաղեմի հարցում միջազգային կոնսենսուսին է հետեւում

Եգիպտոսի, Պաղեստինի եւ Հորդանանի առաջնորդները Երուսաղեմի հարցը կքննարկեն Կահիրեի գագաթնաժողովում. լրատվամիջոց

Հեյլի. Երուսաղեմի հարցով վերջնական որոշումը կընդունեն Իսրայելը եւ Պաղեստինը, ոչ թե ԱՄՆ-ն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ