News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճիշտ եւ համարձակ» քայլ է կատարել՝ ճանաչելով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, սակայն Իսրայելն ու պաղեստինցիները պետք է վերջնական որոշում կայացնեն նրա կարգավիճակի եւ սահմանագծման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հաղորդում է CBS-ը:

«Դա ճիշտ քայլ է, քանի որ դա իրականություն է: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է», - ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ «խաղաղությունը կահաստատվի, երբ երկու կողմերը ճանաչեն իրերի իրական դասավորությունը»:

Մշտական ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Վաշինգթոնը կաջակցի խաղաղ գործընթացին:

Հեյլին նաեւ ասել է, որ անհանգստացած չէ Թրամփի որոշման քննադատություններից: «Ամեն անգամ երբ պետք է խիզախ քայլեր անեք, գնաք ստատուս քվոյի դեմ, կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ երկինքը ընկնում է: Բայց դա այդպես չէ », - ասել է նա:

Արդեն CNN-ին տված հարցազրույցում մշտական ներկայացուցիչը նաեւ անհամաձայնություն է հայտնել այն փաստի հետ, որ Թրամփի գործողությունները բացասական ազդեցություն կունենան արաբական աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ