Դեկտեմբերի 11-ին Կահիրեում տեղի կունենա եռակողմ արտահերթ գագաթնաժողով, որին կմասնակցեն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը, հայտնում է Egypt Today պարբերականը:
Պաղեստիյան լրատվամիջոցների տեղեկություններով, որոնք վկայակոչում են Dunya Al Watan տեղկատվական պորտալը, Աբասն արդեն Կահիրե է մեկնել:
Եգիպտոսի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «կողմերը մտադիր են քննարկել այն հետեւանքները, որ տարածաշրջանում առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին որոշումը», եւ մշակել այս հարցում միասնական դիրքորոշում:




























