News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների ոստիկանությունը կազմացրել է հատուկ ստորաբաժանումը, որն արծիվներին օգտագործում էր դրոններ որսալու համար։

NOS-ը հաղորդում է, որ ստորաբաժանման կազմացրման պատճառը դրա ցածր պահանջարկն ու մեծ ծախսերն էին, որոնք պահանջվում էին գիշատիչ թռչուններին վարժեցնելու եւ պահելու համար, փոխանցում է N+1-ը:

Նիդեռլանդների ոստիկանությունը արծիվների միջոցով դրոններ բռնելը փորձարկել էր անցյալ տարվա սկսզբին: Այն հաջողված է համարվել եւ բավականին քանակությամբ թռչունների վարժեցնելուց հետո՝ 2016-ի սեպտեմբերին, հատուկ հակադրոնային արծիվների ստորաբաժանում էր ձեւավորվել:

Այդ պահից ի վեր ստորաբաժանմանը իրական առաջադրանք այդպես էլ չի հաջողվել կատարել, թեեւ այն մասնակցել է Ռոտերդամի եւ Բրյուսելի ցուցադրություններին:

Կազմալուծումից հետո թռչուններին կենդանիների ապաստարան են տարել։

Մինչ այդ՝ այս տարվա փետրվարին, դրոն որսալու գործում արծիվների արդյունավետությունը փորձել են նաեւ ֆրանսիացի զինվորականները:

Նրանց պատվերով այժմ վարժեցնում են մի քանի թռչուն: Պատրաստական ծրագիրը տեւում է երկու տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ