News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների կեսից ավելին մտադիր է մասնակցել 2018 թվականի ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոն»-ի կատարած հարցման արդյունքները։

Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 28 տոկոսը քվեարկելու է «ճշգրիտորոն», 30 տոկոսը՝ «մոտավոր»։ Գրեթե ամեն հինգերորդը չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը․ ռուսաստանցիների 10 տոկոսը վստահ է, որ չի մասնակցի ընտրություններին, 9 տոկոսը կասկածում է, 20 տոկոսն էլ չի որոշել։

Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ում օգտին են քվեարկելու 2018 թ․ ընտրություններին։  Հարցվածների մեծ մասը սատարել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, ում օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 61 տոկոսը եւ ընտրությանը մասնակցել պատրաստվողների 75 տոկոսը։ Պուտինին հաջորդում են  Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (հարցվածների համապատասխանաբար 8 եւ 10 տոկոսը), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը (6 եւ 7 տոկոս) եւ «Արդար Ռուսաստան»  կուսակցության  առաջնորդ Սերգեյ Միրոնովը (մոտ 2 տոկոս)։

Ռուսաստանցիների մոտ 1 տոկոսն էլ մտադիր են քվեարկել Գրիգորի Յավլինսկիի, Քսենիա Սոբչակի, Եկատերինա Գորդոնի օգտին։ Հարցվածների 1 տոկոսից պակասն էլ պատրաստ է սատարել ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովի թեկնածությունը։

Հարցումը անցկացվել է դեկտեմբերի 1-5-ը  Ռուսաստանի 48 շրջանների 137 բնակավայրերի 1600 մարդու շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ