News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժան Մաքարունին եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում Լիբանանի նոր դեսպանը նույնպիսի եռանդով իր ավանդը կներդնի երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման գործում: Նախագահը կարեւորել է հարաբերությունների խորացման ուղղությամբ շարունակական աշխատանքը՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանին եւ Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, զարգացնել միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական շփումները, հարստացնել իրավապայմանագրային բազան: Սերժ Սարգսյանը եւ Ժան Մաքարունը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել են լիբանանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:

Հանրապետության նախագահը եւ դեսպան Մաքարունը մտքեր են փոխանակել նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի իրավիճակի եւ զարգացումների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ