News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դալայ Լաման iPhone-ի հավելված է գործարկել, որպեսզի իր կողմնակիցները կարողանան հետեւել իր ճանապարհորդություններին եւ պարապմունքներին։ Այս մասին հաղորդում է AFP-ն։

82-ամյա բուդդայական վանականը հայտարարել է նոր հավելվածի մասին, որը թույլ կտա օգտատերերին ուղիղ եթերով հետեւել իր գործունեությանը: Դալայ Լամայի թվիթերյան միկրոբլոգի հետեւորդները կազմում են 16.6 միլիոն մարդ: Հավելվածի միջոցով կարելի կլինի հետեւել տիբեթյան հոգեւոր առաջնորդի գրասենյակի հրապարակած պաշտոնական լուրերին, տեսանյութերին եւ լուսանկարներին:

Սակայն հավելվածը հասանելի չէ Չինաստանում՝ Apple-ի հավելվածների ցանկում, ինչը նշանակում է, որ տիբեթցիների մեծ մասը չի կարողանալու օգտվել դրանից: Apple-ը Չինաստանում արգելափակել է Դալայ Լամայի հետ կապված iPhone-ի ծրագրերը:

Հայտնի է, որ Դալայ Լաման սմարթֆոն է օգտագործում: 2014 թվականին նա հայտարարել էր, որ նոր տեխնոլոգիաները հեշտացրել են շատ բաներ, սակայն զգուշացրել էր, որ չպետք է թույլ տալ հեռախոսներին ու համակարգիչներին կենսաձեւ թելադրել: «Մարդկությունը առանց տեխնիկայի ապագա չունի, բայց մենք պետք է զգույշ լինենք, այնքան չմեխանիզացվենք, որ կորցնենք մարդկային զգացմունքները», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ