News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը մշտապես ասել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց որեւէ նախնական պայմանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ նախադրյալների առաջացումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղաշարժի համար:

Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքական վերնախավի դիրքորոշումը եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքը ոչ միայն ավելի ապաքաղաքական եւ էքստրավագանտ են դառնում, այլ նաեւ անկանխատեսելի: «Բրյուսելում վերջերս հանդիպել եմ եվրոպացի բավականին ազդեցիկ քաղաքական գործիչների հետ, եւ նրանք պարզապես տարակուսած են Էրդողանի պահվածքից»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Եվրամիությունը բավականին հստակ դիրքորոշում է արտահայտել Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականության վերաբերյալ: Նա ընդգծեց, որ այս ֆոնին մոտ ապագայում ինքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիրքորոշումների մերձեցման որեւէ հեռանկար չի տեսնում, առավել եւս, որ Էրդողանի դիրքորոշումն ավելի խիստ է դանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը թուրքական կողմի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: 2 երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թվականի աշնանից նախաձեռնել է  նախագահ Սերժ Սարգսյանը: 2009-ի հոկտեմբերի 10-ին 2 երկրների ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Սակայն հետագայում Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել ղարաբաղյան հակամարտության մասով, ինչը բերեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի խզման: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ