News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի անվտանգության եւ հետախուզության ծառայությունը մտահոգություն է հայտնել Մահմուրի շրջանում Իրաքի ուժերի ավելացման կապակցությամբ` նախազգուշացնելով փեշմարգայի դիրքերի վրա հնարավոր հարձակման մասին, հաղորդում Rudaw-ն:

 «Մենք անհանգստացած  ենք Էրբիլի հարավ-արեւմուտքում գտնվող Մահմուր շրջանում Իրաքի ռազմական ներուժի զգալի ավելացմամբ` փեշմարգայի դիրքերի վրա հարձակման նախապատրաստման շրջանակում», - հայտարարել է Քուրդիստանի անվտանգության խորհուրդը (KRSC):

Վերջին հինգ օրվա ընթացքում այդ տարածքում տեղակայվել են Իրաքի զորքերը, ոստիկանության ստորաբաժանումները, Հաշդ ալ Շաաբիի  զինյալները: Քուրդիստանում կարծում են, որ Բաղդադը հարձակումը նախատեսում Մոսուլը եւ Քիրքուք կապող ճանապարհի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ